Բաժիններ՝

Ջենովայի մոտակայքում կամրջի փլվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի. Rai News 24

Ջենովայի մոտակայքում ավտոմոբիլային կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի: Այդ մասին օգոստոսի 15-ին հայտնել է Rai News 24 լրատվական հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ հիվանդանոցներ տեղափոխված 15 տուժածներից ինը ծանր վիճակում են: 10 մարդ անհայտ կորած է համարվում:

Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները, օգոստոսի 14-ին հայտնել էր Ջենովայում 31 զոհվածների մասին: Ավելի վաղ Լիգուրիայի տարածաշրջանի իշխանությունները հայտարարել էին 26 զոհվածների մասին:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ զոհվածների թվում կա երկու երեխա: RAI news 24-ի տվյալներով՝ միջադեպի պահին կամրջի վրա եղել են 35 մարդատար ավտոմեքենա եւ երեք բեռնատար: Ջենովայում երկօրյա սուգ է հայտարարված:

Կանաչ բեռնատարի լուսանկարը, որը կանգ է առել Իտալիայի Ջենովա քաղաքի փլված կամրջի եզրին, տարածում է ստացել սոցիալական ցանցերում՝ դառնալով ողբերգության յուրատեսակ խոհրդանիշերից մեկը:

Լուսանկարում պատկերված կանաչ բեռնատարն՝ Իտալիայի Basko սուպերմարկետների ցանցի խորհրդանշանով, կանգ է առել անդունդից ընդամենը մի երկու մետրի վրա: Զանգվածային լրատվամիջոցներից շատերը Համացանցում այդ կադրը զետեղել են որպես ողբերգության վերաբերյալ հաղորդումների լուսաբանում, սակայն ավտոմեքենայի վարորդի ճակատագրի մասին չի տեղեկացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս