Բաժիններ՝

Լոնդոնում մարդկանց վրաերթի է ենթարկել սուդանցի ներգաղթյալը. Daily Mail

Լոնդոնում բրիտանական խորհրդարանի մոտակայքում մարդկանց վրաերթի է ենթարկել սուդանցի ներգաղթյալ Սալիհ Խաթերը, որը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն էր ստացել: Այս տեղեկատվությունը օգոստոսի 14-ին հրապարակել է Daily Mail թերթը:

Հրատարակության տվյալներով՝ 29-ամյա տղամարդը Բիրմենհեմում իր բնակարանից դուրս էր եկել օգոստոսի 13-ի երեկոյան եւ Լոնդոն ժամանել երեքշաբթի օրվա վաղ առավոտյան:

Ինչպես նշում է Daily Mail-ը, միջադեպին նախորդած գիշերը նա մի քանի ժամ երթեւեկել է բրիտանական մայրաքաղաքի կենտրոնական մասի տուրիստական վայրերում: Վեսթմինսթերի շրջանում նա անցկացրել է մոտավորապես 90 րոպե: Նշվում է, որ Սալիհ Խաթերը հայտնի է եղել Ուեսթ-Միդլենդսի ոստիկանությանը:

Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդն ապրում է Բիրմինհեմում եւ սովորել է Քովենթրիում:

Ford Fiesta մակնիշի արծաթագույն մարդատար ավտոմեքենան օգոստոսի 14-ի առավոտյան մխրճվել է Միացյալ Թագավորության խորհրդարանի շենքի մերձակաի արգելապատնեշի մեջ՝ նախապես տապալելով մի հեծանվորդի եւ հետիոտնի: Արդյունքում՝ կյանքի համար սպառնալիք չներկայացնող վնասվածքներով հոսպիտալացվել է երկու մարդ: Երրորդ տուժածին օգնություն է ցուցաբերվել միջադեպի վայրում, նրան հոսպիտալացնելու կարիք չի եղել: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածները դուրս են գրվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս