 
                        «Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կսպասարկի իսլանդական մրցավարական անձնակազմը
 
                                    Երևանի «Ալաշկերտ»-ը հուլիսի 16-ին կհյուրընկալվի Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում:
Խաղը կսպասարկի իսլանդական մրցավարական բրիգադը` Վիլյալմուր Թորարինսոնի գլխավորությամբ, ում կօգնեն Գիլֆի Սիգուրդսոնը և Բիրկիր Սիգուրդարսոնը: Չորրորդ պաշտոնյան Իվար Կրիստյանսոնն է:
«Կլուժ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա Կլուժ-Նապոկայի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին (տեղի ժամանակով 20:00-ին):
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        