«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ են, որ Դե Խեան կերկարաձգի պայմանագիրը
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամեն գնով պահել իր դարպասապահ Դավիթ Դե Խեային:
Մանկունյանցիները մոտ ապագայում հանդես կգան պայմանագրի երկարաձգման առաջարկով: 27-ամյա իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է 2019 թվականի ամռանը: Ակումբը վստահ է, որ Դե Խեանն կստորագրի նոր պայմանագիր:
Մանչեսթերյան ակումբը հիմա ավելի վստահ է, որ Դե Խեան կմնա, քանի որ «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»: Հիշեցնենք, որ վերջին տարիներին մադրիդյան ակումբն ամեն կերպ փորձում էր ձեռք բերել Դե Խեային:
Իսպանացի ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբում է 2011 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան