ՖԻՖԱ-ի էթիկայի կոդեքսի թարմացված տարբերակից հեռացվել է «կոռուպցիա» հասկացությունը
FIFA- ն փոխել է էթիկայի կանոնները, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փաստաթղթի նորացված տարբերակից բացակայում է «կոռուպցիա» հասկացությունը: Այս որոշումը կայացվել է ՖԻՖԱ-ի պաշտոնյաների գաղտնի քննարկումների արդյունքում:
Միևնույն ժամանակ, փաստաթղթում հայտնվել է զրպարտության նոր ձև (խախտում), ինչը թույլ կտա մարդկանց որակազրկվել ՖԻՖԱ-ի դեմ զրպարտության համար:
Բացի այդ, կաշառակերության, ֆինանսական միջոցների յուրացման, ինչպես նաև ֆուտբոլային խաղերի հաշիվների շահարկումների համար սահմանված տուգանքը նվազել է: Բացի այդ, մեղադրվողը պատիժը կարող է կրել, եթե դեպքից անցել է ոչ ավելի, քան 10 տարի: Նախկինում մեղադրվող կողմը կրում էր պատիժը՝ անկախ ժամկետներից:
Սիրարփի Աղաբաբյան