«Չէի մնա «Չելսիում», եթե Կոնտեն չհեռանար». Վիլիան
«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է, որ կհեռանար լոնդոնյան ակումբից, եթե ակումբը շարունակեր մարզել Անտոնիա Կոնտեն:
Հիշեցնենք, որ ամռանը Կոնտեն պաշտոնանկ արվեց, իսկ նրան փոխարինեց Մաուրիսիո Սարրին:
«Կցանկանայի՞ մնալ, եթե չհեռանար Կոնտեն: Իհարկե ոչ:
Այժմ ես այստեղ եմ, որովհետև ուզում եմ խաղալ «Չելսիի» համար: Ես կհեռանամ միայն այն ժամանակ, երբ ակումբը ցանկանա դա»,- ասել է Վիլիանը:
Հիշեցնենք, որ ակտիվորեն քննարկվում էր, որ Վիլիանը կարող է ոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստի ծառայությւոններով հետաքրքրված էին իսպանական գրանդները:
Սիրարփի Աղաբաբյան