«Ե՛վ Թուրքիան, և՛ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն են». ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ
«Միավորված ազգերի կազմակերպությունում» (ՄԱԿ) Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Քարեն Փիրսը խոսել է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամից:
«Եվ Թուրքիան, և՛ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն են և յուրաքանչյուրի հետ մեր հարաբերությունները բարձր ենք գնահատում»,- ասել է նա:
Փիրսը, պատասխանելով թուրք-ամերկյան առկա խնդիրների վերաբերյալ հարցին, նկատել է տվել, որ նախկինում երկու երկրները բավականին մտերիմ էին:
Նաև նշել է, որ տեղյակ չի եղել արտակարգ և լիազոր դեսպան Բոլթոնի (Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական) և թուրք դեսպանի հանդիպման մասին, բայց ենթադրում է, որ առաջիկայում դա արդյուքն կտա:
Քարեն Փիրսը, պատասխանելով «Բրանսոնի ազատ արձակումը կմեղմի՞, թե՞ չի մեղմի երկու երկրների միջև ճգնաժամը» հարցին, նշել է. «Գուցե: Գիտեմ, որ ներկայիս հարաբերություններում այլ խնդիրներ էլ կան: Կարծում եմ, որ Թուրքիան ունի ժամանակակից ժողովրդավարություն և հույս ունեմ, որ կհամապատասխանի իրավունքի գերակայությանը, իրավական նորմերին»:
Փիրսի կարծիքով՝ Թուրքիայի հետ անհրաժեշտ է շարունակել աշխատանքները դատաիրավական համակարգի շուրջ:
Հիշեցնենք, որ Բրանսոնին ազատ չարձակելու համար Միացյալ Նահանգներն արդեն մի քանի պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: