Բաժիններ՝

Թուրքական հեռուստաեթերում Հայաստանի մասին հարց է հնչել

Թուրքիայում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի խաղի ժամանակ ուշագրավ հարց է հնչել, որին, սակայն, մասնակիցը սխալ է պատասխանել։

Եթե մասնակիցը կարողանար ճիշտ պատասխանել, ապա կվաստակեր 30.000 թուրքական լիրա ( (մոտ 4.000 դոլար):

Հաղորդավար Մուրաթ Յըլդըրըմը հնչեցրել է հետևյալ հարցը:

«Թուրքիան նշված երկրներից ո՞րի հետ ունի ամենաերկար ցամաքային սահմանը»։

Տարբերակներ՝

A. Հայաստան

B. Վրաստան

C. Հունաստան

D. Բուլղարիա

Մասնակիցն օգտվել է 50։50 տարբերակից, որի արդյունքում մնացել են Հայաստանի և Բուլղարիայի տարբերակները։

Մասնակիցն ընտրել է Բուլղարիայի տարբերակը և փաստորեն սխալվել։ Ճիշտ պատասխանը Հայաստանն էր։

Նշենք, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է 328 կմ։

Milligazete.com.tr

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս