Բաժիններ՝

Թրամփի օգնականը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն օգոստոսի 13-ին Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչի հետ:

Ինչպես լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հանդիպումը կայացել է Անկարայի նախաձեռնությամբ: Սանդերսը նշել է, որ կողմերը քննարկել են «պաստոր Էնդրյու Բրանսոնի խնդիրը, որին շարունակում են պահել կալանքի տակ, եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը»:

Վաշինգտոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին:

Ամերիկացի հոգևորականին Թուրքիայում ազատազրկելու պատճառով ԱՄՆ-ի վերջին օրերի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականության պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, ապրանքների գները սկսել են բարձրանալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս