«Ուզում ենք Թուրքիան տեսնել տնտեսապես բարեկեցիկ». Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անդրադարձել է թուրքական լիրայի արժեզրկմանն ու փոխարժեքի անկայունությանը: Ավելի վաղ հայտարարությամբ հանդես էր եկել նաև Գերմանիայի կառավարության խոսնակը՝ մասնավորապես նշելով, որ Թուրքիայի տնտեսության կայունությունը բխում է իրենց շահերից, ուստի ուշադիր հետևում են զարգացումներին:

Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսական անկայունությունը ոչ մեկին օգուտ չի բերելու և որ իրենք ուզում են Թուրքիան տեսնել տնտեսապես բարեկեցիկ: Նաև ընդգծել է Թուրքիայի Կենտրոնական բանկի անկախ լինելու կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս