 
                        Ոչ ոք շահագրգռված չէ Թուրքիայի ապակայունացմամբ. Մերկել
 
                                    Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիայի տնտեսությունը զարգանա, ոչ ոք ապակայունացմամբ շահագրգռված չԷ: Այդ մասին Բեռլինում հայտարարել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Բոսնիայի եւ Հերցեգովինայի Նախարարների խորհրդի նախագահ Դենիս Զվիզդիչի հետ կայացած հանդիպումից հետո:
«Ոչ ոք շահագրգռված չէ Թուրքիայի տնտեսական ապակայունացմամբ»,- ասել է նա: «Մենք օգուտ ենք ստանում Եվրոպայի արտաքին սահմանների մոտ կայուն տնտեսական իրադրությունից»,-նշել է կանցլերը:
«ԳԴՀ-ն ցանկանում է տեսնել տնտեսական տեսակետից բարգավաճող Թուրքիա. դա մեր շահերից է բխում»,-հավելել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        