 
                        Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիային «թիկունքից» հարվածելու մտադրության մեջ
 
                                    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Վաշինգտոնը մտադիր է Անկարային հարված հասցնել «թիկունքից»:
«Մի կողմից՝ դուք մեզ հետ միասին մտնում եք ՆԱՏՕ-ի մեջ, մյուս կողմից՝ դուք փորձում եք թիկունքից հարված հասցնել ձեր ռազմավարական գործընկերոջը: Միթե դա թույլատրելի է»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        