Բաժիններ՝

Քենիայում գետաձիու կծոցից չինացի զբոսաշրջիկ է մահացել

Քենիայում հիպոպոտամի հարձակման հետեւանքով չինացի զբոսաշրջիկ է մահացել: Կենդանին կծել է նրա կուրծքը, երբ ճանապարհորդը փորձել է նրան լուսանկարել: Նաեւ տուժել է չինացի մեկ այլ զբոսաշրջիկ, տեղեկացնում է BBC-ին:

66-ամյա Չան Մինչուանը հիպոպոտամին դիտում էր Նայվաշա լճի արգելոցում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Նայրոբիից 90 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Ընդամենն այս տարի հիպոպոտամների հարձակումներից, որոնց համարում են ամենավտանգավոր ցամաքային կաթնասունները, այդ շրջանում զոհվել է վեց մարդ:

Լճում ջրի մակարդակի բարձրանալու պատճառով գետաձիերը հաճախ են զբոսանքի դուրս գալիս արգելոցի տարածք: Ականատեսների խոսքով՝ զբոսաշրջիկները չափազանց շատ են մոտեցել կենդանիներին: Վիրավոր տղամարդուն շտապ հասցրել են հիվանդանոց, բայց նա մահացել է արյան մեծ կորստից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս