Ռուս ալպինիստների փոխադրող ուղղաթիռը կործանվել է Տաջիկստանում. զոհվել է հինգ մարդ
Մի-8 ուղղաթիռը, որը վոխադրում Էր մի խումբ ռուսաստանցի ալպինիստների, կոշտ վայրէջք է կատարել Տաջիկստանի լեռներում: Պատահարի հետեւանքով զոհվել են երեք ալպինիստ եւ անձնակազմի երկու անդամ:
Այդ մասին հայտնել են Տաջիկստանի արտակարգ իրավիճակների կոմիտեում: «Ցավոք, ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետեւանքով զոհված բոլոր երեք ալպինիստները ռուսաստանցիներ են»,-«Ինտերֆաքս»-ին ասել է կոմիտեի մամուլի քարտուղար ՈՒմեդա Յուսուֆին:
Ուղղաթիռում գտնվում էին 15 ալպինիստներ՝ 13 ռուսաստանցի, Բելառուսի մեկ քաղաքացի, մեկ իսպանացի, ինչպես նաեւ անձնակազմի երեք անդամները՝ Տաջիկստանից: Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել օգոստոսի 12-ին: Ալպինիստները դրանով վերադառնում Էին Ֆորտանբեկ սառցադաշտում գտնվող բազային ճամբար՝ Իսմոյիլ Սոմոնի գագաթ վերելքից հետո: Ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառն առայժմ հայտնի չէ: