Անկարան ցանկանում Է նորմալացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ. Թուրքիայի ԱԳ նախարար
Անկարան հանդես է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի է եւ արդյունք չի տա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները հասել են անցանկալի կետի: Նա ոչ մի քայլ չի արել FETO (ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության, ԱՄՆ-ից որի հանձնմանը ձգտում է հասնել Թուրքիան – խմբ.) ուղղությամբ, թեեւ մենք նրան ենք հանձնել բոլոր փաստաթղթերը: Մենք սպասում ենք, որ հարաբերությունները կառողջանան: Սպառնալիքներով եւ պատժամիջոցներով Թուրքիայից ոչ ոք ոչնչի չի հասնի: Մենք հանդես ենք գաիս հաշտության օգտին, բայց ըստ որում չպետք է ճնշում լինի, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ հարգանքով վերաբերվել միմյանց»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով թուրք դիվանագետների խորհրդաժողովում:
Նա ԱՄՆ-ի ղեկավարությանը մեղադրել է այն բանի համար, որ նրա գործողությունները խաթարում են Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցությունը: «Նրանք փորձում են իրենց ներքաղաքական խնդիրները լուծել Թուրքիայի հաշվին»,- հավելել է Չավուշօղլուն: