Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո քաղաքացին բերման է ենթարկվել
«Կանեփ Կակաչ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 12-ին՝ ժամը 21.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Վ.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Խոսրով Վ.-ն 2002թ. ապրիլի 11-ից Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդ. 1-ին մասի մեղադրանքով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը: