 
                        Տեղի է ունեցել Վիրահայոց թեմի գործունեության հաշվետու ժողովը
 
                                    Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է թեմի հովվությունների, բաժինների և կրթա-մշակութային ու երիտասարդական կենտրոնների կիսամյա գործունեության հաշվետու ժողովը:
Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմից, հաշվետվությունը ներկայացվեց սլայդների միջոցով, ամրագրված համապատասխան լուսանկարներով և համարժեք տեքստերով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        