Բաժիններ՝

Նախորդ տարվա համեմատ 2018-ին ավելի քան 140 երիտասարդ արտերկրից վերադարձել է պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար

Պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար նախորդ տարվա համեմատ 140-ից ավելի Հայաստանի քաղաքացի հանդիսացող երիտասարդ արտերկրից վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ:

ՀՀ ՊՆ հանրապետական հավաքակայանում, օգոստոսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:

«Համեմատելով անցյալ տարվա այս ժամանակահատվածի հետ՝ այս տարի 140-ից ավելի տղա արտասահմանից եկել և ներկայացել է զինվորական ծառայության: Վերադարձած տղաների մեծ մասին զորակոչել են, բայց կային նաև այնպիսիք, որ չէին հետազոտվել և արդյունքում կարճաժամկետ տարկետումներ են տրվել՝ մինչև աշուն: Այդ ընթացքում կիրականացվի փորձաքննություն, որից հետո նրանք կզորակոչվեն»,- նշեց Մուրադյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս