Բուխարեստում հակակառավարական ցույցերը վերածվել են անկարգությունների, կիրառվել է արցունքաբեր գազ
Բուխարեստում օգոստոսի 10-ին տեղի ունեցած հակակառավարական ցույցերը վերածվել են անկարգությունների: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով ավելի քան 450 մարդ, այդ թվում 11 մարդ տուժել է:
Ոստիկանները ցուցարարներին փորձել են ցրել ջրաշիթերով և արցունքաբեր գազով: Տեղական իրավապահ մարմինները հաղորդում են, որ ձերբակալվել է 30-ից ավելի մարդ, հարուցվել է 8 քրեական գործ:
Կառավարության հրաժարականի պահանջով օգոստոսի 10-ին Բուխարեստում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել բողոքի ցույցի: Փողոց դուրս եկած մարդիկ իրենց բողոքն էին արտահայտում կենսաթոշակային բարեփոխումների, հարկային համակարգում փոփոխությունների առնչությամբ: Նրանք պահանջում էին նաև ցրել խորհրդարանը: