«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցը կալանավորված անձին հայտնաբերել է ճաղանվանդակից կախված
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:
Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 2018 թ.-ի օգոստոսի 6-ին խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր երեք օրերին նրա հետ մշտապես աշխատել են հոգեբանները:
Երկու օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել: Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, սակայն դա էլ իրավիճակը չի շտկել:
Այս պահին դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկում են գտնվում ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը:
Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն: