Բաժիններ՝

Բախվել է երկու ավտոմեքենա, լուսաֆորը պոկվել է. պատահար Երևանում

Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսաֆորը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Զ. Գ.) և «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս