Պուտինն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը, ՌԴ նախագահն ընդգծել է երկրի ենթակառուցվածքի վերականգնմանն օժանդակելու կարեւորությունը, այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Սիրիայի ընթացիկ իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում ղեկավարները բարձր գնահատական են տվել հուլիսին Սիրիայի Արեւելյան Գութայի նահանգ մարդասիրական օգնություն հասցնելու եւ բնակչության շրջանում այն բաշխելու ռուս-ֆրանսիական գործողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը «ընդգծել է միջազգային հանրակցության կողմից Սիրիայի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վերականգնմանն աջակցության շարունակման, ինչպես նաեւ փախստականների եւ ժամանակավոր վերաբնակված անձանց իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու կարեւորությունը»:
Բանակցությունների ընթացքում «արծարծվել են նաեւ մի քանի այլ թեմաներ», հավելել են Կրեմլում: