NASA-ն փորձում է հասնել Արեգակին
Օգոստոսի 11-ին Ֆլորիդայից կմեկնարկի «Փարքեր» կոչվող ապարատի տիեզերական առաքելությունը, որը կշարունակվի 7 տարի: Վերջնական նպատակը արևին վեց միլիոն կիլոմետր մոտենալն ու հավաքած տվյալները գիտնականներին փոխանցելն է: Դա կլինի ամենակարճ տարածությունը, որ մարդկությունը երբևէ մոտեցել է Արեգակնային համակարգի կենտրոնական մոլորակին: Ուսումնասիրությունները գիտնականներին ավելի լայն պատկերացումներ կտան՝ պարզելու Արեգակի մակերևույթի բռնկումների ազդեցությունը Երկիր մոլորակի վրա:
«Բնականաբար, մենք այնտեղ ենք թռչում ոչ դատարկաձեռն: Տիեզերական ապարատը հագեցած է բազմաթիվ սարքավորումներով, որոնք ստեղծվել են չափազանց կարևոր չափագրումներ անելու համար», – «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ասել է Միացյալ Նահանգների տիեզերական հետազոտությունների գործակալության՝ NASA-ի գիտնական Նիկոլա Ֆոքսը: