Արմեն Գրիգորյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել կենտրոնում ապաքինվող երիտասարդների հետ:

Արմեն Գրիգորյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին:

Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը Անվտանգության խորհրդի քարտուղարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը: ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ  Բժշկական համալսարանի բոլոր ամբիոնները օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում  բուժվող յուրաքանչյուր անձի:

Արմեն Գրիգորյանը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով: Զրույցի ընթացքում բազմաթիվ հարցերից բացի քննարկվել է նաև Կենտրոնի հետ հետագա համագործակցության ձևաչափը:

Հանդիպման վերջում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով այլև ջերմ միջավայրով:

Տեսանյութեր

Լրահոս