Անթալիայում իսրայելացի 19 զբոսաշրջիկ է տուժել վթարի հետևանքով

Թուրքիայի Անթալիայի նահանգում իսրայելացի տասնինը զբոսաշրջիկ է տուժել տուրիստական միկրոավտոբուսի վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Hurryet թերթը: Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մանավգաթ-Անթալիա ավտոճանապարհին: Միկրոավտոբուսը բախվել է մարդատար ավտոմեքենային եւ շրջվել:

Վիրավորվել է իսրայելացի 19 զբոսաշրջիկ, ինչպես նաեւ վարորդն ու էքսկուրսավարը: Բոլոր տուժածներին տեղափոխել են Մանավգաթի հիվանդանոցներ, զբոսաշրջիկներից մեկի վիճակը գնահատվում է՝ ծանր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս