Բաժիններ՝

Կալիֆոռնիայի հարավում մոլեգնող բնական հրդեհի պատճառով ավելի քան 20 հազար մարդ է տարհանվել

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները կարգադրել են 20 հազարից ավելի բնակիչների տարհանել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներից, որտեղ խոշոր բնական հրդեհներ են մոլեգնում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Ինչպես նշվում էհաղորդագրության մեջ, Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունն արտակարգ դրություն է հայտարարել այդ օկրուգների տարածքում: Նա նշել է, որ կրակն սպառնում է հազարավոր բնակելի շենքերի եւ տարհանվելու կոչ է արել տեղի բնակիչներին:

Նահանգի իշխանությունների տվյալներով՝ բնական հրդեհը, որն ստացել է «Հոլի» անվանումը, գրեթե 4 հազար հեկտար տարածք է ընդգրկել Ռիվերսայդի եւ Օրանջի օկրուգներում: Ավելի վաղ տեղեկացվել է, որ առնվազն 10 մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք Կալիֆոռնիայում մոլեգնում են արդեն մի քանի շաբաթ:

Ինչպես նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, ներկայում նահանգում գրանցված է բնական հրդեհների ավելի քան 15 ակտիվ օջախ: Դրանցից խոշորագույնը՝ «Մենդոսինո համալիրը», ամենաընդգրկուն հրդեհն է դարձել նահանգի ողջ պատմության ընթացքում: Բռնկումների մարման գործողությունները բարդացնում են շոգ ու չոր եղանակը, ինչպես նաեւ սաստիկ քամին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս