Բաժիններ՝

Facebook-ում արգելել են 3D-տպիչներով զենքի ստեղծման գծագրերի զետեղումը

Facebook սոցիալական ցանցն արգելել է իր էջերում զետեղել հրազենի գծագրեր, որը կարելի է ստեղծել 3D-տպիչների միջոցով: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ Վաշինգտոնի նահանգի դատարանը ԱՄՆ-ի Defense Distributed ընկերությանն արգելել է Համացանցում զետեղել զենքի գծագրեր, որը կարելի է պլաստմասսայից եւ այլ նյութերից պատրաստել 3D-տպիչի միջոցով:

Ըստ որում, CNN-ի տվյալներով՝ այդպիսի սխեմաներ, չնայած արգելքին, այնուամենայնիվ կարելի է գտնել մի շարք ինտերնետ-կայքերում: Օգոստոսի 9-ին Facebook-ը հայտարարել է սոցցանցի էջերում զետեղված ամբողջ համապատասխան կոնտենտի, այդ թվում՝ այն կողմնակի կայքերի հղումների հեռացման մասին, որտեղ գծագրեր են զետեղված, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս