Բաժիններ՝

7 տարեկան աղջկան բռնաբարած և սպանած տղամարդը մահապատժի է ենթարկվել

ԱՄՆ-ի Թենեսիի նահանգի իշխանություններն օգոստոսի 9-ին մահապատիժ են ի կատար ածել 2009 թվականից ի վեր առաջին անգամ: Այդ մասին հայտնել է Tennessean թերթը:

Նշվում է, որ դատավճիռն ի կատար է ածվել դատապարտյալ Բիլլի Ռեյ Այրիքի նկատմամբ, որը 1985 թվականին բռնաբարել եւ սպանել էր յոթ տարեկան աղջկա: Այրիքը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով: Նա 59 տարեկան էր: «Ես ցանկանում եմ ասել, որ իրոք ցավում եմ: Այսքանը… ուրիշ ոչինչ»,- մեջբերում է թերթը բանտարկյալի վերջին խոսքը: Թերթի տվյալներով՝ դա Թենեսիում թվով 133-րդ մահապատիժն էր 1916 թվականից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս