Ճապոնիայում փրկարար ուղղաթիռ է կորել. Kyodo
Օգոստոսի 10-ին փրկարար ուղղաթիռ է կորել Ճապոնիայի Գումմա պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Օդանավում եղել է ինը մարդ:
Դրա հետ կապը կորել է Կուսացու-Սիրանե ակտիվ հրաբխի շրջանում, որը ժայթքում էր այս տարվա սկզբին: Ուղղաթիռի անձնակազմը օդից պետք է դիտարկեր Գումմա եւ Նագանո պրեֆեկտուրաների սահմանի լեռնային արահետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը