Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. վարորդը հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ

Օգոստոսի 9-ին, ժամը 06:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1963 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Վարորդը հոսպիտալացվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս