Վերաքննիչ դատարանը նիստն ընդմիջեց. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը կքննվի օգոստոսի 10-ին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին:
Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսին՝ 14:00-ին:
«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- ասաց Օրբելյանը: Բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց՝ հավելելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են: