Բաժիններ՝

Քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու լիազորություն վերապահվում է մի քանի նախարարների

Կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, որով սահմանվում է քաղաքացուն այլընտրանքային ծառայության ուղարկելու որոշում կայացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմիններ և այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարությունն իրականացնելու լիազորություն ունեցող պետական կառավարման մարմին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշման նախագծով նախատեսվում է այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից քաղաքացուն այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորություն վերապահել Տարածքային կառավարման և զարգացման, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարներին, իսկ քաղաքացու դիմումը մերժելու եզրակացության հիման վրա որոշում կայացնելու լիազորությունը վերապահել Արդարադատության նախարարին, ինչպես նաև այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներքին գործավարության իրականացումը վերապահել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս