Ինչպես են լամաներն ու ալպականերն օգնում հաղթահարելու տխրությունը. արտասովոր բուժում ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգում գոյություն ունի “Mtn Peaks Therapy Llamas & Alpacas” արտասովոր բուժական կենտրոն: Դրա անվանումն անմիջապես վկայում է, թե ինչն է այստեղ արտասովոր՝ լամաները եւ ալպակաները:
Այդ փափկամազ եւ հաճելի արարածներին տանում են ծերանոցներ, սահմանափակ հնարավորություններով անձանց համար հատուկ դպրոցներ, վերականգնողական կենտրոններ եւ շատ այլ վայրեր:
Այդ կերպ դրանց հետ կարող են շփվել բոլորը՝ մեծից փոքր: Տեսանյութում երեւում է, թե ինչպես են մարդիկ համբուրում լամաներին, իսկ լամաները համբուրում են մարդկանաց եւ գգվում նրանց: Երեխաները խաղում են կենդանիների հետ, մեծերը կերակրում են դրանց եւ շոյում: Եվ իրոք, կարո՞ղ է արդյոք ավելի լավ բուժում գոյություն ունենալ: