Բաժիններ՝

Իրաքը սառեցրել է Իրանի հետ բանկային գործառնությունները ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո

Իրաքի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո Իրանի ֆինանսական հաստատությունների հետ կասեցրել են բանկային փոխանցումները: Այդ մասին հայտնել է Al-Mada իրանական էլեկտրոնային հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի ֆիանանսների նախարարությունը Իրաքի Կենտրոնական բանկին նամակ է ուղարկել, որում իրաքյան բանկերին պարտավորեցրել է «կասեցնել բոլոր գործառնությունները Իսլամական Հանրապետության բանկերի հետ»՝ սպառնալով «սառեցնել նրանց ակտիվները եւ մտցնել սեւ ցուցակի մեջ»:

Ինչպես նշել է Իրաքի վարչապետի տնտեսական հարցերով խորհրդական Մազհար Մուհամեդը, բացի բանկային հատվածից, հակաիրանական սահմանափակումները վերաբերել են նաեւ էներգետիկային: «Իրաքի կառավարությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցներից հետո ձեռնամուխ է եղել Էներգիայի այլընտրական աղբյուրների որոնմանը»,-ասել է նա:

Ընդ որում՝ վարչապետի ներկայացուցիչն ընդգծել Է, որ «ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Թեհրանի եւ Բաղդադի միջեւ առեւտրական գործառնությունների ծավալի վրա»: Asharq Al-Awsat թերթի տվյալներով՝ հարեւան պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարիներին հասնում էր 10 մլրդ դոլարի, ընդ որում՝ Իրան իրաքյան ներմուծման ծավալը 66 մլն դոլարից պակաս էեղել:

Ավելի վաղ նախարարների կաբինետի ղեկավար Հեյդար ալ Աբադին հայտարարել էր, որ Բաղդադը դեմ է հակաիրանական պատժամիջոցներին, բայց հարկադրված է դրանք կատարել: Իր հերթին նախագահ Ֆուադ Մաասումը կարծում է, որ իրաքյան իշխանությունները պետք է չեզոքություն պահպանեն ամերիկա-իրանական դիմակայության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս