Բաժիններ՝

ԱՄՆ-ը Եվրոպայում F-22 կործանիչներ է տեղաբաշխել Ռուսաստանի դիմադարձման համար

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն արագորեն Գերմանիա են տեղափոխել F-22 կործանիչների սավառնակախումբ Ռուսաստանին դիմադարձելու միջոցների շրջանակներում, կործանիչները Եվրոպայում կմնան մի քանի շաբաթ:

Այս մասին հայտնել է The National Interest հանդեսը՝ վկայակոչելով Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:

«ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Գերմանիայի Շպանգդալեմ ավիաբազայում ծավալել են F-22 Raptor մեկ սավառնակախումբ, օդաչուներ եւ համապատասխան սարքավորանք՝ եվրոպական այլ ինքնաթիռների հետ համատեղ վարժական թռիչքներ կատարելու համար:

F-22 կործանիչները ժամանել են օգոստոսի 8-ին եւ Եվրոպայում կման մի քանի շաբաթ: Այդ վարժական ծավալումը տեղի է ունենում եվրոպական դիմադարձման նախաձեռնության շրջանակներում»,- ասած է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս