Մահմուդ Աբասը կոչ է արել միջազգային հանրակցությանը շտապ միջամտել Գազայի իրադրությանը
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բոլոր մակարդակներով ակտիվացրել է միջազգային շփումները՝ Գազայի հատվածում ընթացիկ լարվածությունն շտապ կարգավորելու համար: Այդ մասին հայտնել է WAFA գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ՝ պաղեստինյան առաջնորդը կոչ է արել միջազգային հանրակցությանն անհապաղ միջամտել Գազայի իրադրությանը, որպեսզի կանխվի հակամարտության հետագա էսկալացումը եւ թույլ չտրվեն նոր ավերածություններ եւ տարածաշրջանի հայտնվելը անկայանության վիճակում:
Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն օգոստոսի 9-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ հաղորդել է, որ Գազայի հատվածից արմատականներն օգոստոսի 8-ի երեկոյան եւ 9-ի գիշերը շուրջ 150 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 25-ը կալանվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:
Ի պատասխան Իսրայելի բանակը ՀԱՄԱՍ-ի ավելի քան 140 ռազմական օբյեկտ է խոցել Գազայի հատվածում: Ռմբակոծման ենթարկված օբյեկտների թվում զինվորականները նշել են ՀԱՄԱՍ-ի շտաբը Ջեբալիայում, ներառյալ տասնյակ ռազմական օբյեկտներ, ռազմական համալիրը, որը ներառում է հարձակողական ծովային թունելը, ՀԱՄԱՍ-ի գումարտակների դիրքերը, զենքի եւ զինամթերքի պահեստներ:
Իսրայելի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտնել Է, որ պաղեստինյան կողմի հրթիռակոծման հետեւանքով վիրավորվելի հրեական պետության յոթ քաղաքացիներ:
Պաղեստինցի բժիշկները հաստատել են Գազայի հատվածի երեք բնակիչների, այդ թվում՝ կնոջ եւ երեխայի զոհվելը Իսրայելի ռմբակոծումների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Save