ԱՄՆ-ի կինոակադեմիան «Օսկար» մրցանակի նոր անվանակարգ է սահմանել
Ամերիկյան կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը քվեարկել է «Օսկար» մրցանակի նոր՝ «Լավագույն պոպուլյար ֆիլմ» անվանակարգ սահմանելու օգտին: Այդ մասին հայտնել է IndieWire ինտերնետ-պորտալը:
«Մենք նոր կատեգորիա կստեղծենք պոպուլյար կինոյում ակնառու ձեռքբերումների համար: Ընտրության չափանիշները եւ մյուս մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ»,- ասված է իր անդամներին Ակադեմիայի ղեկավարների հղած նամակում, որը մեջբերել է պորտալը:
Հաղորդվում է, որ, բացի նոր կատեգորիայից, կինոակադեմիան նաեւ այլ փոփոխություններ է մտցնելու մրցանակաբաշխության անցկացման կարգի մեջ: Այսպես, այսուհետեւ ամենաքիչ ժողովրդականություն վայլելող կատեգորիաները ուղիղ չեն հեռարձակվելու հեռուստատեսությամբ, ինչը կկրճատի արարողության ժամանակը եթերում:
Ավելին, պարգեւատրման 92-րդ արարողությունը տեղի կունենա ոչ թե 2020 թվականի փետրվարի 23-ին, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, այլ փետրվարի 9-ին, որպեսզի առաջ ընկնեն մյուս կինոմրցանակներից: Դրա հետ մեկտեղ ճշտվում է, որ 91-րդ արարողության ամսաթիվը կմնա առաջվանը, այն Լոս Անջելեսի Dolby թատրոնում կանցկացվի 2019 թվականի փետրվարի 23-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: