Բաժիններ՝

Փիթը պատասխանել է Ջոլիի՝ ալիմենտին վերաբերող պահանջներին

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ի պատասխան ալիմենտի վերաբերյալ Անջելինա Ջոլիի պահանջների հայտարարել է, որ ավելի քան 9 միլիոն դոլար է վճարել նախկին կնոջը: Այդ մասին հայտաել է NBC հեռուստաալիքը:

Ջոլին օգոստոսի 7-ին դիմել էր Լոս Անջելեսի Գերագույն դատարան միջնորդությամբ, որպեսզի դերասան Բրեդ Փիթին պարտավորեցվի բավականաչափ միջոցներ վճարելու իրենց համատեղ երեխաների դաստիարակման համար: «Նա (Փիթը) պարտավոր է վճարել երեխաների դաստիարակման համար:

Սակայն այսօրվա վիճակով բաժանման պահից ի վեր լիարժեք միջոցներ չի վճարել երեխաների դաստիարակման համար»,- գրել է նա: «Մեկուկես տարվա ընթացքում (Փիթը) կանոնավոր կերպով չի կատարել երեխաների ծախսերի շուրջը ոչ պաշտոնական համաձայնությունը: Հաշվի առնելով սույն հանգամանքը՝ նա (Ջոլին) մտադիր է պահանջ ներկայացնել երեխաների խնամքի ապահովման՝ դատարանի կարգադրագիր ստանալու նպատակով»,- ասված է փաստաթղթում:

Պատասխան դիմումում Փիթի փաստաբանները վիճարկել են այդ պնդումը: Նշվում է, որ նա 8 միլիոն դոլար է տվել դերասանուհուն, որպեսզի նա կարողանան տուն գնել, որտեղ այս պահին ապրում է: Նաեւ Փիթը 1,3 միլիոն դոլար է ծախսել Ջոլիի եւ իրենց համատեղ երեխաների օգտին հաշիվների վճարման համար: Բացի դրանից, իրավաբանները Ջոլիի կողմին մեղադրել են զանգվածային լրատվամիջոցներում դատավարության լուսաբանման մեքենայությունների մեջ:

Ջոլիի փաստաբանն իր հերթին Փիթի խմբի պատասխանը որակել է ճշմարտությունը թաքցնելու եւ այն փաստից ուշադրությունը շեղելու «լկտի փորձ», որ դերասանը չի կատարում երեխաների ապահովման՝ իր պարտականությունները:

Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին: Զույգը միասին ապրել է 10 տարի եւ ամուսնացել է միայն 2014 թվականի օգոստոսին: Նրանք ունեն վեց երեխա, որոնցից երեքը հոգեզավակներ են: Դերասանուհին ապահարզանի դիմում է տվել, ինչից հետո երեխաների հետ Հոլիվուդի ընտանեկան առանձնատնից տեղափոխվել է Մալիբուի (Կալիֆոռնիայի նահանգ) առանձնատուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս