Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջուկային զինաթափման գործընթացի դանդաղում է արձանագրել

Աշխարհում միջուկային զինաթափման գործընթացը դանդաղել է, ցայժմ մոլորակի վրա պահպանվում է միջուկային պատերազմի վախը: Այդ մասին օգոստոսի 9-ին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Նագասակիի ամերիկյան ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

«Ցավոք Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծումներից 73 տարի անց միջուկային պատերազմի վախը շարունակում է մնալ: Միջուկային տերությունները մեծ գումարներ են ծախսում զինանոցների արդիականացման համար: 2017 թվականին ավելի քան 1,7 տրլն դոլար է ծախսվել սպառազինության ու բանակի վրա, ինչն ամենաբարձր ցուցանիշնէ դարձել սառը պատերազմի ժամանակաշրջանից ի վեր: Դա մոտավորապես 80 անգամ ավելի է, քան պահաանջվում  էգլոբալ մասշտաբով հումանիտար օգնության համար»,-ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ «միջուկային զենքի լիակատար վերացումը առաջվա պես ՄԱԿ-ի ամենակարեւոր գերակայությունն է զինաթափման ոլորտում»: «Այստեղ Նագասակիում ես կոչ եմ անում բոլոր երկրներին՝ իրենց ավանդը ներդնել միջուկային զինաթափման գործընթացում եւ նկատելի առաջընթաց ցուցաբերել այդ հարցում»,-ասել է Գուտերիշը: Նա դարձել է ՄԱԿ-ի առաջին գործող գլխավոր քարտուղարը, որը ներկա է գտնվել Նագասակիի հիշատակի արարողությանը:

Օգոստոսի 9-ին Նագասակիում տեղի է ունեցել ամերիկյան ատոմային ռրմբակոծման զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որն իրականացվել է 1945 թվականի օգոստոսի 9-ին: Քաղաքի վարչակազմի տվյալներով՝ անցած տարվա ընթացքում հիշատակի գրքերում ներառվել է մահացած «հիբակուսյաների»՝ ատոմային ռմբակոծումը վերապրած մարդկանց եւս 3,5 հազար անուն, իսկ դրա զոհերի ընդհանուր թիվը հասել է 179 հազարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս