Բաժիններ՝

Էկվադորում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով

Էկվադորի կառավարությունն օգոստոսի 8-ին երկրի տարածքի մի մասում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենեսուելայից փախստականների հոսքի պատճառով: Այդ մասին, հայտնել է երկրի ԱԳ նախարարությունը:

Արտակարգ դրությունը գործում է Կարչիի, Պիչինչայի եւ Էլ Օրոյի նահանգներում: Այս ռեժիմը պետք է օգնի երկրի հյուսիսային սահմանին փախստականների հետ կապված իրադրության կարգավորմանը, որոնց թիվը հասնում է օրական 4,2 հազարի:

«Մենք արձագանքեցինք ժամանակին: Արտակարգ դրությունը սահմանվում է առաջին անգամ, որպեսզի արդյունավետ եւ ծանրակշիռ պատասխան տրվի այն մարդկանց օգտին, ովքեր Էկվադորի տարածք են գալիս»,- մեջբերում է անում արտգործնախարարությունը փոխնախարար Սանտյագո Չավեսի խոսքից:

Մի շարք միջազգային կազմակերպություններ Էկվադորի իշխանություններին կտրամադրեն վրաններ, սննդամթերք, հիգիենիկ ապրանքներ, ջուր, հայտնել է ԱԳ նախարարությունը:

Մայիսի սկզբին Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2015 – 2017 թվականներին Վենեսուելայից միգրանտների թիվը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամ է ապրում, ավելացել է ավելի քան 10 անգամ: Եթե 2015 թվականին նրանց թիվը գնահատվում Էր 89 հազար, ապա 2017 թվականի արդյունքներով այն կազմել է արդեն 900 հազար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031