Բաժիններ՝

Մադուրոյի դեմ մահափորձի մեջ կասկածվողներին զրկել են պատգամավորական անձեռնմխելիությունից

Ընդդիմությունից Վենեսուելայի Ազգային ժողովի երկու պատգամավորներ՝ Խուլիո Բորխեսը եւ Խուան Ռեկեսենսը, նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին մեղսակցության կասկածանքով զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից:

Այս որոշումը օգոստոսի 8-ին ընդունել է երկրի Սահմանադրական ժողովը՝ հիմնադիր մարմին, որում չկա գործադիր իշխանության եւ ոչ մի ընդդիմախոս:

Ավելի վաղ վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Կոլումբիայում ապրող Խուլիո Բորխեսը, բեմադրված ֆարս է որակել մահափորձը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

«Երկրում ու նաեւ աշխարհում ոչ ոք քեզ չի հավատում մահափորձի հետ կապված այդ ֆարսում, մենք բոլորս գիտենք, որ դա բեմադրություն էր՝ ուղղված այն բանին, որ հետապնդեն ու ու ճնշեն նրանց, ովքեր դեմ են քո դիկտատուրային»,- գրել է քաղաքական գործիչը իր Twitter-ում:

Մինչ այդ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Խուլիո Բորխեսին մեղադրել Էր օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ: Մադուրոյի խոսքով՝ ընդամենը մահափորձին մասնակցել է 11 մարդ, որոնց կազմակերպիչներն առաջարկել են 50 միլիոն դոլար: Նա հայտարարել է, որ կպահանջի Վենեսուելային հանձնել մահափորձի բոլոր մասնակիցներին, որոնք ապրում են արտասահմանում, դրա համար օգտագործելով արտահանձնման համաձայնագրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս