ԱՄՆ-ն ի զորու չէ կանգնեցնել իրանական նավթի արտահանումը. Զարիֆ
ԱՄՆ-ը չի կարող հասնել իրանական նավթի արտահանման լիակատար դադարեցման: Այս դիրքորոշումը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Ամերիկացիները հայտարարել են, որ ցանկանում են իրանական նավթի արտահանումը նվազեցնել մինչեւ զրո,-Զարիֆի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը:-Նրանք ի զորու չեն դա անել: Երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում, պատասխանել են, որ շարունակելու են ներմուծել իրանական ածխաջրածինները»:
Նախարարն ընդգծել է, որ իրանական նավթի արտահանման զգալի սահմանափակման դեմ, բացի Իրանից, հանդես են գալիս բազմաթիվ այլ երկրներ:
«Մենք վստահ ենք, որ մեր հարեւանները, նավթի մյուս արտահանողները, ինչպես նաեւ այն երկրները, որոնք շահագրգռված են իրենց էներգետիկական անվտանգությամբ, թույլ չեն տա դադարեցնել Իրանի նավթի արտահանումը»,-հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



