Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: