Բաժիններ՝

Մադուրոն ընդդիմության առաջնորդին մեղադրել է իր դեմ մահափորձին մասնակցելու մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուլիո Բորխեսին, մեղադրել է օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ։

«Որոշ ցուցմունքներ մատնացույց են անում Խուլիո Բորխեսին, որն ապրում է Կոլումբիայում: Նա բավականաչափ վախկոտ է նման հարձակումների մասնակցելու համար»,- հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ մահափորձին մասնակցել է ընդամենը 11 մարդ, որոնց կազմակերպիչներն առաջարկել են 50 միլիոն դոլար: Մադուրոն հայտարարել է, որ կպահանջի Վենեսուելային հանձնել մահափորձի բոլոր մասնակիցներին, որոնք ապրում են արտասահմանում, դրա համար օգտագործելով արտահանձնման համաձայնագրերը:

Նա դրանց թվին է դասել նաեւ Օսման Ալեքսիս Դելգադո Տաբոսկեին, որն ապրում է Միացյալ Նահանգների Ֆլորիդայում: «Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ ԱՄՆ-ի կառավարությունը նրան հանձնի մեզ»,- ասել է նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031