Բաժիններ՝

«Բարսելոնան» առաջարկել է Մինային, Գոմեսին և 50 միլիոն եվրո՝ Պոգբայի համար

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:

Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար արդեն իսկ առաջարկ է արել  «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն անգլիական կողմը մերժել է կատալոնացիներին՝  նշելով, որ ավելի մեծ գումար է պահանջում:

«Բարսելոնան» անգլիական ակումբին է առաջարկել Յերի Մինային, Անդրե Գոմեսին և ևս 50 մլն եվրո:

Կատալոնական ակումբը պետք է շտապի, քանի որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 9-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինո Ռայոլան, ով Պոգբայի գործակալն է, հանդիպել է կատալոնական ակումբի  ներկայացուցիչների հետ և  նշել է, որ ֆրանսիացին դեմ չէ փոխել ակումբային գրանցումը:

«Բարսելոնան» շահագրգռված է Պոգբայի տեղափոխմամբ,  սակայն հիմնական խնդիրը տեղափոխման գումարն է: Ֆուտբոլիստի տրանսֆերը կարժենա ավելի քան 100 միլիոն եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստը պահանջում է շատ բարձր աշխատավարձ:

Այսպիսով, «Բարսելոնայի» ցանկալի տրանսֆերների ցանկում ֆրանսիացի կիսապաշտպանը 4-րդն  է: Նրանից առաջ են գտնվում «Այաքսի» ֆուտբոլիստ  Ֆրանկի դե Յոնգը,   Ադրիան Ռաբիոն՝ ՊՍԺ-ից, ինչպես նաև «Չելսիի»  ֆուտբոլիստ Վիլիանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս