Բաժիններ՝

««Անտիմադրիդիստ» չեմ: «Ռեալի» հետ չունեմ անձնական հաշիվներ». Վիդալ

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Արթուրո Վիդալը խոսել է կատալոնական ակումբ տեղափոխվելու  տպավորությունների մասին:

«Ես շատ ուրախ եմ այստեղ հայտնվելու համար, որովհետև սա աշխարհի լավագույն թիմն է: Ես եկել եմ այստեղ ամեն ինչ հաղթելու համար: Սա «Բավարիայի»  հետ համեմատած՝ մեկ  քայլ առաջ  է:

Ես ուզում եմ իմ ներդրումն անել և օգնել իմ թիմակիցներին հաղթել բոլոր տիտղոսները: Հուսով եմ, որ առաջիկա երեք տարիների ընթացքում մենք կանենք դա:

Ոչ, ես «անտիմադրիդիստ» չեմ: Ես ցանկացած թիմի մրցակիցն եմ, որի դեմ կխաղա իմ ակումբը: Ես չունեմ անձնական հակառակորդներ:

«Ռեալի» հետ չունեմ անձնական հաշիվներ , բացառությամբ մեկի՝ իմ գլխավոր նպատակն է՝ հաղթել Չեմպիոնների լիգայում: Ես հուսով եմ դա անել «Բարսելոնայի» հետ»,- ասել է Վիդալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս