Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացել է Իշխան Զաքարյանը. hetq.am
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42 ՀՀԿ-ական, 3՝ ՀՅԴ-ական և մեկ՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Ուրեմն՝ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից՝ բացի «Ելք»-ից:
Սողոմոնյանը չհայտնեց, թե ովքեր են ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները, որոնք միացել են ստորագրահավաքին, սակայն հավելել է, որ Իշխան Զաքարյանից ունի համաձայնություն՝ հրապարակելու վերջինիս անունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: