Բաժիններ՝

Մի խումբ ազատամարտիկներ պատրաստվում են իրենց հաշմանդամության կարգը վերականգնելու հարցով դիմել վարչապետին

Արցախյան պատերազմի մի խումբ հաշմանդամ մասնակիցներ պատրաստվում են դիմել վարչապետին` իրենց հաշմանդամության կարգը վերականգնելու հարցով. նախկինում պետությունը շուրջ 15 հազար ազատամարտիկի հաշմանդամության կարգն իջեցրել է և զրկել բնակարան ստանալու հնարավորությունից: Այս մասին օգոստոսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Առաջին գունդ» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Վաչագան Չիբուխչյանը:

«Ստորագրահավաք ենք սկսել: 10 հազար ստորագրություն արդեն կա, երբ 15 հազար ստորագրություն հավաքվի, կդիմենք կառավարությանը, որպեսզի այս հարցը լուծում ստանա»,- ասաց Չիբուխչյանը:

Նա հավելեց, որ Արցախյան ազատամարտի մասնակից հաշմանդամություն ունեցող ազատամարտիկները նախկինում ևս դիմել են պատկան մարմիններին, սակայն որևէ արդյունքի չեն հասել: Նիկոլ Փաշինյանի կառավարությանը դիմելով՝ նշում են, որ իրենք այսօր էլ պատրաստ են օգտակար լինել պետությանը թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ պայմաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս