Huawei-ը սմարթֆոնների վաճառքների կտրուկ աճ է արձանագրել
Huawei չինական ընկերությունը հաշվետություն է ներկայացրել 2018 թվականի առաջին կիսամյակում մանրածախ ցանցի ակտիվ ընդլայնման ֆոնին սմարթֆոնների վաճառքների աճի վերաբերյալ։
Ինչպես ասված է ընկերության մամուլի տեղեկագրում, հունվար-հունիսին վաճառվել է 95 մլն սմարթֆոն: Ավելի վաղ Huawei-ը հաղորդել էր, որ անցած տարվա համապատասխան ժամանակաշրջանում վաճառքները կազմել են 73 միլիոն, այսինքն՝ տարեկան աճը գերազանցել է 30 տոկոսը:
Մասնավորապես, ընկերությունը նշում է լուսանկարելիս արհեստական ինտելեկտի ներսարված գործառույթով P20 շարքի սմարթֆոնների եւ Mate 10 շարքի սարքերի հաջողությունը. դրանց համաշխարհային վաճառքներն անցած կիսամյակում կազմել են ավելի քան 9 մլն եւ 10 մլն՝ համապատասախանաբար:
Բացի սմարթֆոններից, Huawei Wearables ժամացույցների վաճառքները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 147 տոկոսով:
Անցած շաբաթ IDC հետազոտական ընկերությունը նախնական ցուցանիշներ էր հրապարակել երկրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկայի վերաբերյալ: Ընկերության տվյալներով՝ Huawei-ն աշխարհում վաճառքների ցուցանիշով սմարթֆոնների խոշորագույն արտադրողների ցուցակում բարձրացել է երկրորդ հորիզոնականը՝ այն ավելացնելով 40,9 տոկոսով: Դրա շնորհիվ նրա բաժինը համաշխարհային շուկայում կազմել է 15,8 տոկոս՝ Apple-ի 12,1 տոկոսի դիմաց:
Huawei-ը նաեւ հայտարարել է մինչեւ 2018 թվականի վերջը եւս 10 հազար ֆիրմային խանութ եւ 700 բազմաֆունկցիոնալ կենտրոն բացելու մտադրության մասին: Ներկայում աշխարհում գործում է ավելի քան 53 հազար խանութ եւ 3,5 հազար կենտրոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:



