Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին

ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությունը համաձայնել է հրադադարի ռեժիմ հաստատել Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին: Այդ մասին հայտնել է The Times of Israel հրատարակությունը:

Ինչպես նշվում է, զինադադարի տանող առաջին քայլը կդառնա այն, որ զնյալները Գազայի հատվածում կդադարեն հրկիզիչ խառնուրդնով օդապարիկներ արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելն իր հերթին համաձայնել է հանել այն սահմանափակումները, որոնք վերջերս կիրառվել են Գազայի հատվածի նկատմամբ:

ՀԱՄԱՍ շարժումում թերթի աղբյուրների համաձայն՝ այդ համաձայնության մասին ծանուցված են պաղեստինյան վարչակազմի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Գազայում խմբավորման տարբեր խմբակցություններ: Նաեւ պաղեստինցիները կհրաժարվեն սահմանամերձ ամրությունների մոտ անկարգություններ հրահրելուց, ինչին ի պատասխան Իսրայելը կվերսկսի ապրանքների մատկարարումները Կարեմ Շալոմ սահմանային անցակետով եւ պաղեստինցիների համար ձկնորսության գոտիների ընդլայնումը:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն օգոստոսի 2-ին հայտարարել էր, որ երկիրը դադարեցնում էվառելիքի ու գազի մատակարարումը Գազայի հատվածին: Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է, որ այդ քայլը ձեռնարկվել է հրկիզիչ նյութերով օդապարիկների օգնությամբ Իսրայելի տարածքում հրկիզումներ իրականացնելու շարունակվող փորձերի կապակցությամբ, որոնք արձակվում են Գազայի հատվածից: ԶԼՄ-ների մեկնաբանություններում նշվում էր, որ էներգակիրների մատկարարումների դադարեցումը կարող է լրջորեն հարվածել Գազայի հատվածի բնակչությանը, որն արդեն վառելիքի պակաս է զգում, այդ թվում՝ կենսապահովման օբյեկտների ու հիվանդանոցների աշխատանքի ապահովման համար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս